ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու

Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
06.02.2021 | 16:13

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 5-ին քննարկվում էր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի չարչրկված նախագիծը:

Օրակարգային հարցը բուհի ռեկտորի ընտրության կարգն էր, ինչի շուրջ գիտական ու բուհական հանրույթը տևական ժամանակ կենսեսուսի չէր գալիս: Լրամշակված ու նորացված տարբերակը կարծես թե վերջնական է, ըստ որի՝ բուհի ռեկտորի վերջնական ընտրությունը թողնվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Բայց մինչև նախարարին հասնելը՝ նախ առաջադրված թեկնածուներից բուհի կառավարման խորհուրդը պետք է առանձնանցնի երեքին, որոնցից մեկին էլ նախարարը բուհի ռեկտոր կկարգի: Առավել հետաքրքիր է՝ ինչպես է ընտրվելու բուհի կառավարման խորհուրդը:

Ըստ նախագծի՝ այն ունենալու է 9 անդամ, որոնցից 5-ին գործադիրն է նշանակելու, 4-ին՝ բուհը: Կառավարման խորհրդի կազմի 25 տոկոսը պետք է ուսանողական հանրույթից ձևավորվի, քաղաքական պաշտոն զբաղեցնողները՝ պատգամավորներ, մարզպետեր և այլն, խորհրդի կազմում լինել չեն կարող: Ռեկտորի թեկնածուներին, փաստացի, «դաբրո» տվողը կառավարման խորհուրդն է դառնում, ու քանի որ 9 անդամներից 5-ը կառավարության նշանակած մարդիկ են լինելու, ստացվում է՝ թեկնածուների ընտրության, այնուհետ նախարարությանը ներկայացնելու հարցում վճռորոշ դերը հենց գործադիրի նշանակած անդամներինն է: Թեև նախագծով ասվում է, որ կառավարման խորհուրդն ընտրվում է ռոտացիոն սկզբունքով ու այն փոփոխման ենթակա է, բայց փորձը ցույց է տալիս, որ ռեկտորներ ընտրվում են այն անձինք, ովքեր օրվա իշխնության հետ «աշխատել գիտեն»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 88356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ